25 դեկտեմբերի 2008 - 12:34 AMT
Թուրքիան հուսով է, որ նոր փուլ կբացվի Հայաստանի հետ հարաբերություններում
Թուրքիան մեծապես կարեւորում է խորհրդակցությունները Ադրբեջանի պաշտոնյաների հետ տարածաշրջանային քաղաքական հարցերի շուրջ: Դրա մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Թուրքիայի Մեծ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ: «Մենք շարունակում ենք ընդլայնել մեր հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ, հենվելով բազմակողմ եւ ընդհանուր շահերի վրա: Այժմ մեր քաղաքական եւ տնտեսական կապերն ամրապնդվում են մեր հարաբերություններին զուգահեռ մշակութային ոլորոտում: Մենք մեծապես կարեւորում ենք խորհրդակցությունները տարածաշրջանային քաղաքական հարցերի շուրջ Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ կշարունակենք երկխոսությունը Հայաստանի հետ եւ դա նոր փուլ կբացի այդ երկրի հետ մեր հարաբերություններում»,-ասել է Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, քաղաքական եւ տնտեսական կայունությունը Հարավային Կովկասի երկրներում, նրանց հարգալից վերաբերմունքը միմյանց տարածքային ամբոջականությանը չափազանց կարեւոր են Թուրքիայի համար: Խնդիրների խաղաղ հանգուցալուծումը տարածաշրջանում, տարածաշրջանային համագործակցության ընդլայնունը Հարավային Կովկասում տարվող մեր քաղաքականության հիմքն են կազմում»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: «Այն, ինչ օգոստոսին կատարվեց Վրաստանում, ցույց տվեց, որ 17 տարի առաջ «սառեցված» հակամարտությունները կարող են ամեն պահի բռնկվել: Առանց վստահության մթնոլորտի հաստատման երկրների միջեւ այդ խնդիրները չեն լուծվի: Այդ նպատակով մենք առաջ քաշեցինք Կովկասում կայունության ու համագործակցության պլատֆորմը, եւ հաջորդ ամսվա սկզբին առաջին անգամ տեղի կունենա հինգ երկրների արտգործնախարարների հանդիպումը»,-ասել է Բաբաջանը, հաղորդում է ԱզերԹաջը: