ԱՄՀ-ն ՀՀ տնտեսության կրճատում է կանխատեսում, ՀԲ-ն՝ աճ

ԱՄՀ-ն ՀՀ տնտեսության կրճատում է կանխատեսում, ՀԲ-ն՝ աճ

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած World Economic Outlook զեկույցի համաձայն, Հայաստանում 2020-ին 1․5% տնտեսական անկում կգրանցվի։

Զեկույցում նշվում է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացրել, և 2020-ին սպասվում է համաշխարհային տնտեսության 3% անկում, ինչն ավելին է, քան 2008-2009 ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ։

Նույն զեկույցի համաձայն, Վրաստանին սպասվում է 4% տնտեսական անկում, Ադրբեջանին՝ 2․2%։

Ավելի վաղ Համաշխարհային բանկը ՀՀ-ում կանխատեսել էր 1․7% ՀՆԱ աճ։ 2019 թվականին ՀՀ իրական ՀՆԱ-ի աճը դարձել է 7.6%։ Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020-ի կանխատեսման վրա մեծապես ազդել է կորոնավիրուսի պանդեմիան և ապրանքների գների անսպասելի անկումը: Ելակետային սցենարովի համաձայն՝ 2020-ի ամռան կեսից կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնումը, 2020թ. իրական ՀՆԱ-ի աճը կընկնի մինչև 1.7 տոկոս, այսինքն՝ այն կկազմի վերջին 3 տարում գրանցված աճի միջին տեմպի մեկ քառորդը՝ հաշվի առնելով արտահանման և ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---