ՕՊԵԿ-ի` միջազգային զարգացման հիմնադրամը 14 մլն դոլար կտրամադրի հանրապետության գյուղատնտեսական շրջանների զարգացման համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ ՕՊԵԿ-ի` միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) գլխավոր տնօրեն Սուլեյման Ալ-Հերբիշը պայմանագիր են ստորագրել Հայաստանի կառավարությանը հիմնադրամի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Վարկը հատկացվում է Հայաստանի կառավարությանը «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի իրականացման նպատակով: Ծրագիրը նախատեսում է վարկերի եւ ներդրումների միջոցով խթանել Հայաստանի գյուղական շրջանների տնտեսությունը: Հիմնադրամի գլխավոր տնօրենը նշել է, որ սա Հայաստանի հետ համատեղ իրականացվող երրորդ ծրագիրն է: Պարոն Ալ-Հերբիշը գոհունակություն է հայտնել Հայաստանի կառավարության հետ համագործակցության առիթով եւ հետագայում եւս արդյունավետ համագործակցելու հույս հայտնել:



Դեսպան Հովակիմյանը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել տրամադրված վարկի եւ աջակցության համար: Նա մեծապես կարեւորել է հիմնադրամի հետ համագործակցությունը եւ նշել, որ հաջորդ տարի նախատեսվող այցի ընթացքում գլխավոր տնօրենը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու հիմնադրամի միջոցներով իրականացված ծրագրերի արդյունքները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---