Վիվա-ՄՏՍ-ը Երևանում և մարզերում առաքման շրջիկ մեքենաներ է գործարկել

Վիվա-ՄՏՍ-ը Երևանում և մարզերում առաքման շրջիկ մեքենաներ է գործարկել

PanARMENIAN.Net - Բջջային կապի ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ Հայաստանով մեկ Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է առաքումների համար նախատեսված 14 մեքենա, որոնցից 4-ը՝ Երևանում, 10-ը՝ մարզերում՝ յուրաքանչյուր մարզում մեկական մեքենա սկզբունքով: Առաքումն իրականացվում է անվճար:

Շրջիկ մեքենաներն իրականացնում են Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների պատվերների առաքում: Առաքվում են կանխավճարային ու հետվճարային քարտեր, ինչպես նաև Wi-Fi երթուղիչներ: Ընդունվում են նաև քարտի փոխարինման պատվերներ:

Դրանց ձևակերպման համար անհրաժեշտ է զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի զանգերի կենտրոն՝ 111, կամ առցանց խանութի՝ 093 298 700 համարներով: Այնուհետև հաճախորդի հետ կապ է հաստատվում և նրան ուղղորդում դեպի այն վայրը, ուր ժամանելու է առաքման շրջիկ մեքենան՝ քարտը կամ սարքը առաքելու, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, բաժանորդային պայմանագիր կնքելու համար: Ուստի, առաքանին ստանալիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

«Համավարակը ստիպում է արագ լուծումներ փնտրել ու հարմարվել իրավիճակին՝ բաժանորդների համար առավելագույնս հասանելի լինելու համար: Որքանով էլ շատ լինեն բաժանորդների սպասարկման՝ Վիվա-ՄՏՍ-ի թվային հարթակները, այնուամենայնիվ, միշտ էլ առաքման կարիք լինում է: Հատկապես պահանջարկի մեծ աճ կա հեռավար կրթության ու աշխատանքի համար անհրաժեշտ՝ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած սակագնային պլանների հանդեպ», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հաշվի առնելով Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար, Վիվա-ՄՏՍ-ի բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կկարողանան օգտվել այս բջջային հավելվածներից՝ մինչև մայիսի 31-ը ներառյալ: Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի X և Y կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև Z կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում:

Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայք կամ զանգահարել 111:

Առաքման շրջիկ սպասարկման կենտրոնի աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ:

Վիվա-ՄՏՍ-ն առաքումն իրականացնում է հնարավորս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով առկա ծանրաբեռնվածությունը: Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային հեռախոսների վաճառքը:

Առաքման շրջիկ մեքենաները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---