Ղազախստանը տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի վեր չի դասում, քան ազգերի ինքնորոշման իրավունքը

PanARMENIAN.Net - Ղազախստանի մասնակցությունը ԵԱՀԿ «եռյակին» 2009 թվականին եւ նախագահությունը կազմակերպությունում պետք է ցույց տա, որ Ղազախստանն իրոք խաղաղասեր ու կշռադատված քաղաքականություն է վարում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ-ում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլաթ Ալիմբաեւը: «Մենք միշտ պատրաստ ենք մեր նպաստը բերել ԱՊՀ տարածքի «սառեցված» հակամարտությունների կարգավորմանը: Մեր երկիրը լիովին սատարում է ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:



Միեւնույն ժամանակ Ղազախստանը տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի վեր չի դասում, քան ազգերի ինքնորոշման իրավունքը: Մեզ համար երկու սկզբունքները հավասար են եւ ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում, որին կհասնեն կողմերը ԵԱՀԿ ՄԽ մասնակցությամբ, Աստանայի համար ընդունելի կլինի: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում 2008 թվականին զգալի առաջընթաց գրանցվեց` ես ի նկատի ունեմ նոյեմբերի 2-ին Մոսկվայում Մայնդորֆի հռչակագրի ընդունումը եւ ԵԱՀԿ ՄԽ ԱԳՆ ղեկավարների հելսինկյան հայտարարությունը դեկտմեբերի 15-ին կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում»,-ընդգծել է Ալիմբաեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---