Արարատյան հայրապետական թեմը մամուլից է իմացել ԱԱԾ քրգործի մասին․ Մեկնաբանություն դեռ չունեն15 ապրիլի 2020 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը մամուլից է տեղեկացել Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մասին, որտեղ նշվում է, որ մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Տեր Եսային նշեց, որ այժմ մեկնաբանել չի կարող, քանի որ քիչ առաջ է տեղեկացել հաղորդագրության մասին։ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ստացած փաստական տվյալներով, փոխանորդը, 2010 թվականի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում $12 մլն գումարի չափով ներդրում կատարելու մտացածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11,442,068,000 դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010 թվականի հունիսի 28-ից մինչև 2011 թվականի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են $9 մլն և 361,500,000 դրամ գումարի չափով վարկային միջոցներ՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին: ԱԱԾ-ի հաղորդագրությունում, առանց անունների, նկարագրվում է գործարար Փայլակ Հայրապետյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքիեպիսկոպոս Կճոյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տարիներ առաջվա գործարքը, որի մասին առաջինը գրել էր «Հետքը»։ Նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքել էին առնչությունը գործարքին։ Գործով 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել Աշոտ Սուքիասյանը, ով դատապարտվել էր Հայրապետյանին խարդախությամբ խոշոր չափի գույքից զրկելու դատավճռով։ ԱԱԾ-ից հայտնում էին նաև, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |