ՀՀ-ում վարակման 48 նոր դեպք է գրանցվել ու ևս 1 մահ. 61 պացիենտ դուրս է գրվել

ՀՀ-ում վարակման 48 նոր դեպք է գրանցվել ու ևս 1 մահ. 61 պացիենտ դուրս է գրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդպիսով մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի։

«73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում։ Բուժման ընթացքում առաջացել է քրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ»,- տեղեկացրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ապաքինվել է ևս 61 անձ, ընդհանուր՝ 358։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 9632 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 14-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---