Սարգսյան․ Խոսելու ժամանակն է, ԱԴ ավարտից հետո կպատասխանեմ Ապրիլյանի մասին հարցերին16 ապրիլի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ եորրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո կպատասխանի Ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող բոլոր հարցերին։ Սարգսյանը նշել է, որ թաքցնելու ոչինչ չունի և եկել է խոսելու ժամանակը։ Երրորդ նախագահը հիշեցրել է, որ դիմել է Քառօրյայի հարցերը քննող հանձնաժողովին՝ նիստն արտակարգ դրության ավարտից հետո տեղափոխելու համար, սակայն հանձնաժողովը նպատակահարմար է համարել այն անցկացնել ապրիլի 16-ին։ «Ես, փաստորեն այդ հնարավորությունից զրկված եմ, որ հարցն այնքան է կարևոր, որ ոտքի վրա մեկ-երկու պատասխանով չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, և ոչ էլ հանրությանը։ Ուստի խոստանում եմ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել ՀՀ բոլոր լրատվամիջոցներին և պատասխանել միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին», - հայտարարել է Սարգսյանը։ Նա նշել է, որ իր գրասենյակը շուտով կտարածի համապատասխան հայտարարություն։ Սագսյանն ավելի վաղ հրավիրվել էր Ապրիլյան պատերազմի հարցերը քննող հանձնաժողովի նիստին։ Նա ընդունել էր հրավերը՝ նիստի ձայնագրությունից մեկ օրինակ իրեն տրամադրելու պայմանով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |