Ավինյան․ Ստացել ենք 100,000 թեստի ռեագենտ, ՊՇՌ թեստեր կսկսենք արտադրել

Ավինյան․ Ստացել ենք 100,000 թեստի ռեագենտ, ՊՇՌ թեստեր կսկսենք արտադրել

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հայաստան է բերվել 100,000 թեստի ռեագենտ, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ դրանք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին։

Ավինյանի խոսքով՝ ՀՀ-ում սկսվելու է ՊՇՌ թեստերի արտադրություն։

«Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, որով սպասում ենք», -ասել է նա՝ անդրադառնալով Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրությանը։

Կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի 2020-ի պետբյուջեով նախատեսված ծրագրի շրջանակում «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով։

ՀԿ-ն այդ դրամաշնորհի շրջանակում պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները։

Դրամաշնորհի շրջանակում նաև պարտավորվում են կազմակերպել ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը:

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---