ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 3448 նոր դեպք կա

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 3448 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 27,938-ի, հայտնել է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 3448 նոր դեպք է գրանցվել (+14,1 տոկոս) 84 շրջանում։ Նոր դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ 1370, Մոսկվայի շրջանում՝ 467, Սանկտ Պետերբուրգում՝ 154։

Մահացել է 34 մարդ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսից 232 հիվանդ է մահացել, 2304 մարդ ապաքինվել է։

Ըստ ԱՀԿ տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակված 2 մլն-ից ավելի մարդ կա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---