Կորոնավիրուսի դեմ պայքարող 9 ԲԿ կազատվի մարտի և ապրիլի ջրի վարձից

Կորոնավիրուսի դեմ պայքարող 9 ԲԿ կազատվի մարտի և ապրիլի ջրի վարձից

PanARMENIAN.Net - «Վեոլիա ջուր» ընկերությունը կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ զբաղվող բժշկական 9 կազմակերպության կազատի մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։

Որոշումը տարածվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքի, Արտաշատի բժշկական կենտրոնի վրա։ Ցանկում ներառված են նաև Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---