Արցախի նորընտիր նախագահը ոչ պաշտոնական այցով ՀՀ-ում է

Արցախի նորընտիր նախագահը ոչ պաշտոնական այցով ՀՀ-ում է

PanARMENIAN.Net - Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Երևան և ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի հետ։

Ֆեյսբուքյան իր էջում Հարությունյանը գրել է, որ Միրզոյանի հրավերով ոչ պաշտոնական այցով հյուրընկալվել է Խորհրդարանում:

«Միրզոյանի հետ կարճատև զրույց ենք ծավալել, ընթացքում անդրադարձել ապագա համագործակցության մի շարք հարցերի»,- գրել է Հարությունյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ևս Հարությունյանը քննարկել է հետագա գործակցությանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախի զարգացման ծրագրերին:

Մարտի 31–ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքեց նախագահ դառնալու համար անհրաժեշտ թվով ձայներ: «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ստացել էր ձայների 49.26%-ը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 26.4%-ը։ Ապրիլի 14-ին անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում հաղթեց Արայիկ Հարությունյանը։ Բոլոր 282 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում Հարությունյանի օգտին քվեարկել է 39,860 մարդ, Մայիլյանի օգտին ՝ 5428:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---