Հանրայինը կրկին առևտրային գովազդ կցուցադրի. Օրինագիծը հաստատվեց

Հանրայինը կրկին առևտրային գովազդ կցուցադրի. Օրինագիծը հաստատվեց

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնող օրենսդրական նախաձեռնությունը:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 114 պատգամավոր։

Օրենքով նախատեսվում է Հանրայինին վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Նշվում է, որ Հանրայինով սոցգովազդը 00:00-18:00-ն պետք է հեռարձակվի անվճար, իսկ 18:00-00:00-ն՝ վճարովի:

Հանրայինը չի ցուցադրի վիճակախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդ։

2014-ին դեկտեմբերի 17-ին ԱԺ որոշմամբ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը զրկվել էր կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքից։ Օրինագծի հիմնավորման համաձայն` Հանրային հեռուստաընկերության եթերից կոմերցիոն գովազդի բացառումը թույլ կտա ավելի շատ եթերային ժամանակն հատկացնել առավել կարևոր և նշանակալի ծրագրերի հեռարձակման համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---