55 կազմակերպության և մասնաճյուղի աշխատանքը կասեցվել է. Սաննորմերը խախտել էին

55 կազմակերպության և մասնաճյուղի աշխատանքը կասեցվել է. Սաննորմերը խախտել էին

PanARMENIAN.Net - Մոտ 55 կազմակերպության կամ դրանց մասնաճյուղի գործունեություն ժամանակավորապես դադարեցվել է Պարետի որոշմանը համապատասխան սանիտարահիգիենիկ նորմեր չունենալու պատճառով, հայտարարել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը։

Նա նշել է, որ Տեսչական մարմինը շարունակաբար մշտադիտարկումներ է իրականցնում, որոնք կրում են ոչ միայն վերահսկողական, այլև խորհրդատվական բնույթ։

Հարությունյանը հայտնել է նաև, որ տեսչական մարմնի վարակված 2 աշխատակցի վիճակը լավ է, մյուս բոլոր աշխատակիցների թեստերը բացասական են եղել։

Նա հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատողների առողջության համար անվտանգ պայմաններ ապահովելու համար Պարետի որոշմամբ աշխատավայրում պետք է ապահովվեն պայմաններ՝ ձեռքերի մանրակրկիտ լվացման համար, ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայության:

Հաճախորդների հետ անմիջական շփվող աշխատակիցները պետք է կրեն դիմակներ, գործատուն պետք է ապահովի մինչև 10 աշխատողի համար առնվազն 1 ծորակի առկայությունը։ Աշխատավայրերում անհրաժեշտ են աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար և ջերմաչափեր՝ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունն օրվա ընթացքում առնվազն 2 անգամ չափելու նպատակով։

Ախտանշաններ ունեցող աշխատակիցները պետք է մեկուսացվեն և դիմեն առողջապահության նախարաությանը, պետք է ապահովվի մեկուսացված աշխատակցի՝ հեռավար աշխատելու հնարավորությունը։

Խոցելի խմբերում գտնվող աշխատակիցների, հիվանդներ կամ երեխա խնամողների համար պետք է սահմանվի աշխատանքային ճկուն գրաֆիկ։

Գործատուներն աշխատանքը տնից կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցների մեկտեղումից զատ նաև պարտավոր են ապահովել աշխատավարձի տրամադրումը՝ աշխատանքի որակի և ժամկետի պահանջները կատարելու դեպքում։

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---