Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը

Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը, նման եզրահանգման են եկել Aix-Marseille համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռեմի Շարելի գլխավորությամբ, փոխանցում է SCMP-ն։

Ուսումնասիրության շրջանակում ֆրանսիացի հետազոտողներն աֆրիկյան կապիկի (Chlorocebus) երիկամների բջիջները վարակել են Բեռլինից մի պացիենտից վերցված վիրուսով։ Բջիջները տեղափոխվել են երկու տարբեր «մաքուր» և «կեղտոտ» խողովակների մեջ՝ ապահովելով կենսաբանական աղտոտման բնական օրինակ։

Փորձի ժամանակ լաբորատորիայում գիտնականները հետևողականորեն բարձրացրել են ջերմաստիճանը՝ հետևելով 2 տարբեր շտամում կորոնավիրուսի «վարքին»։

Պարզվել է, որ որոշ շտամեր օրգանիզմում կարող են բազմանալ նույնիսկ 60 աստիճանի տակ՝ ընդ որում, նման ջերմաստիճանն ապահովվել է մեկ ժամ։

Չնայած դրան, մաքուր միջավայրում վիրուսային նման շտամերն ամբողջովին ոչնչացվել են։

Նշվում է, որ վիրուսի շտամերը կեղտոտ միջավայրում ամբողջապես ոչնչացնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել ապահովել 92 աստիճան ջերմություն՝ մոտ 15 րոպե։

Ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, որ բարձր ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է նվազեցնել։ Հետազոտությունները, սակայն ցույց են տալիս, որ ջերմաստիճանն ազդեցություն չի ունենում վիրուսի տարածման վրա։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 մլն-ից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---