Ջահերով երթն ավանդական ձևաչափով չի անցկացվի

Ջահերով երթն ավանդական ձևաչափով չի անցկացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով և առողջապահական ռիսկերով պայմանավորված, Ջահերով երթն այս տարի չի անցկացվի ավանդական ձևաչափով։ Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարության մեջ։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները կոչ են անում ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 21։00-ից վառել և բնակարանների պատուհաններին դնել մոմեր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայերի պահանջատիրության։

«Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իրավիճակին համապատասխանեցված մեր կողմից իրականացվող այլ միջոցառումների մասին կտեղեկացնենք առաջիկայում»,- ասվում է ՀՅԴ ՀԵՄ հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---