Քոչարյան․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ապրիլյանի մասին բոլոր հարցերին16 ապրիլի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բոլոր հարցերին, հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է։ Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին։ Ինքն է որոշողը՝ պատասխանել, թե՝ ոչ»,– ասել նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Քոչարյանը նաև հայտնել է, որ նիստը կարող է երկար տևել, քանի որ պատգամավորները դեռ հարցեր ունեն։ Իր հերթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նիստից հետո հայտնել է, որ Սարգսյանի պատասխաններից որոշները սպառիչ էին, որոշները՝ ոչ, սակայն այլ հարցերի միջոցով հետո դրանք ավելի սպառիչ են դառնում: Pastinfo.am-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին դեռևս հայտնել չի կարող, որոշ ժամանակ անց եզրակացությունը կամփոփվի ու հանրությանը մանրամասներ պարզ կդառնան այնքանով, որքանով դրանք իրենցից պետական գաղտնիք չեն ենթադրի: «Ցանկացած հարց դեռ պետք է ստուգվի, ցանկցած տվյալ դեռևս հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի աղբյուրից չի հաստատվել, դա սովորական քննության մեթոդ է»,-ասել է Խաչատրյանը: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն ապրիլի 6-ին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Սարգսյանը համաձանել էր հանձնաժողովի նիստին մասնակցել մեկ պայմանով` նիստի ընթացքը պետք է տեսաձայնագրվի մեկ օրինակ էլ իրեն տրամադրվի։ Նիստից առաջ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հարցեր ունի՝ բանակի հաղթանակի վերաբերյալ «որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, Ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով»: Սարգսյանը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի, ու նաև այն, ինչ մտածում է։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |