Մայր Աթոռ. Հետամուտ ենք լինելու, որ արք․Կճոյանի քրգործով անաչառ, բազմակողմանի քննություն տարվի

Մայր Աթոռ. Հետամուտ ենք լինելու, որ արք․Կճոյանի քրգործով անաչառ, բազմակողմանի քննություն տարվի

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ սբ Էջմիածինը՝ անդրադառնալով Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջդրված մեղադրանքին, հայտարարել է, որ հետամուտ է լինելու, որ քրգործով իրականացվի անաչառ, ու բազմակողմանի քննություն։

ԱԱԾ-ի հաղորդագրությունում, առանց անունների, նկարագրվում է գործարար Փայլակ Հայրապետյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքիեպիսկոպոս Կճոյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տարիներ առաջվա գործարքը, որի մասին առաջինը գրել էր «Հետքը»։ Նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքել էին առնչությունը գործարքին։ Գործով 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել Աշոտ Սուքիասյանը, ով դատապարտվել էր Հայրապետյանին խարդախությամբ խոշոր չափի գույքից զրկելու դատավճռով։ ԱԱԾ-ից հայտնում էին նաև, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշվում է, որ ինչպես ամբողջ բոլորը, այնպես և Մայր աթոռը տեղեկացել է քրգործի մասին մամուլից. նշվում է, որ ԱԱԾ-ում քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

«Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:

Հարկ է արձանագրել, որ քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013-ից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ: Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումն ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը (մեղադրանքն առաջադրվել էր կաթողիկոսի հայտարարությունից 1 օր առաջ՝ խմբ․)։

Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ արքեպիսկոպոսի պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան պարզաբանումներ:

Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ի՝ ի պատասխան ԶԼՄ-ի հարցմանն արած հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու կարևորության մասին տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---