Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը

Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ից` ժամը 12:00-ից մինչև ապրիլի 21-ը Վրաստանում ամբողջությամբ արգելվել է մարդատար մեքենաների տեղաշարժը: Այդ մասին հայտարարել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիկովանին, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրող և առաքման ծառայության տրանսպորտային միջոցների վրա: Նշեմ նաև, որ մթերային խանութները, դեղատները և մնացած բոլոր հաստատությունները, որոնք մինչ այժմ աշխատում էին, շարունակում են աշխատել սովորականի պես և նաև շարունակում են աշխատել առաքման ծառայությունները», — ասել է Չիկովանին:

Ապրիլի 16-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 74 մարդ ապաքինվել է, կարանտինում 5000 մարդ կա, հսկողության տակ՝ 494։ Մահվան 3 դեպք է գրանցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---