Իտալիայից ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հռոմ-Մինսկ-Երևան չվերթով

Իտալիայից ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հռոմ-Մինսկ-Երևան չվերթով

PanARMENIAN.Net - Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Այդ մասին ֆեսյբուքյան էջում տեղեկացնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի՝ ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր կան։

«Այս հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը միջոցներ էր ձեռնարկել Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Միլանից Երևան առաջին ինքնաթիռը ժամանել է մարտի 10-ին, ևս մեկ ինքնաթիռ է ժամանել մարտի 16-ին՝ Հռոմից։

Մարտի 13-ից կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ryanair բյուջետային ավիաընկերությունը կասեցրել է դեպի Իտալիա և այդ երկրից բոլոր չվերթերը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---