Առաջին ծնունդը ՀՀ-ում՝ կորոնավիրուսի դրական թեստով կնոջից

Առաջին ծնունդը ՀՀ-ում՝ կորոնավիրուսի դրական թեստով կնոջից

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ՀՀ-ում գրանցվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստն ի սկզբանե դրական է եղել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարչտուղար Ալինա Նիկողոսյանը։

«Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե երեխան, թե մայրն իրենց լավ են զգում:

Ծննդաբերությունից հետո դրված թեստը ծննդկանի մոտ տվել է բացասական արդյունք, իսկ երեխան կթեստավորվի ապրիլի 17-ին: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---