Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը՝ Բելառուսի բանակում

Կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը՝ Բելառուսի բանակում

PanARMENIAN.Net - Բելառուսական բանակում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նատալյա Գավրուսիկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Վարակված զինծառայողը Մինսկի գլխավոր կլինիկական հիվանդանոցում է գտնվում։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ գրանցված դեպքն առաջինն է բանակում, իսկ իրավիճակը լիովին վերահսկելի է։ Բոլոր զինծառայողները, որոնց հետ շփվել է վարակվածը, արդեն մեկուսացվել են։

Ապրիլի 16-ի դրությամբ Բելառուսում 4204 վարակված կա, 40 մարդ է մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---