Միրզոյանը՝ պետության ու եկեղեցու միջև լարման մասին. Ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել

Միրզոյանը՝ պետության ու եկեղեցու միջև լարման մասին. Ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագh Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հորդորին և դրան հաջորդած բանավեճերին, ասել է, որ ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին:

Միրզոյանը նշել է, որ պետությունն ու եկեղեցին անջատ են ու պետք է չխառնվեն իրար գործերին:

«Միևնույն ժամանակ, Վեհափառը ևս ՀՀ քաղաքացի է և ունի այն իրավունքները, որոնք՝ ՀՀ մնացած քաղաքացիները», - ասել է նա, մեջբերում է Aysor.am-ը։

Միրզոյանը խնդրել է հնարավորության դեպքում իրեն վեհափառի հայտարարությունների մասին հարցեր չուղղել։

«Անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ բան ասելու, որովհետև ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին և այս պահին դա մեր ազգի, պետության համար օգուտ չի լինի։ Ասելիք, իհարկե կա, վերաբերմունք, իհարկե կա, բայց այս պահին չեմ ուզում ասել, անկեղծ և ուղիղ ասում եմ», - նշել է նա։

Ապրիլի 14-ին Գարեգին Բ-ի՝ ի պատասխան ԶԼՄ-ի հարցմանն արած հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոփոխելու կարևորության մասին տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Վեհափառի հորդորին, գրել էր, որ «հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---