Հայուհու լուսանկարը՝ World Press Photo-ի լավագույն դիմանկար17 ապրիլի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Եվա անունով 15-ամյա հայուհու լուսանկարը` արված կատատոնիկ վիճակից նրա դուրս գալուց հետո, ճանաչվել է World Press Photo-2019-ի լավագույն դիմանկարը։ Կատատոնիան խանգարում է, որի ժամանակ երեխաները սթրեսից կոմա հիշեցնող վիճակում են հայտնվում։ Եվան Լեհաստանում է ընտանիքի հետ փախստականի կարգավիճակով։ Հեղինակն է լեհ լուսանկարիչ Տոմաշ Կացորը։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում Կացորը պատմել է, թե ինչպես է ծանոթացել աղջկա հետ և ինչպես է իր լուսանկարը ճանաչում ստացել։
«Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթել է Սուդանում արված լուսանկարը, որի հեղինակն է Յասուեսի Տիբան Ճապոնիայից, որը գործակցում է AFP-ի հետ։ «Ուղիղ ձայն» (Straight Voice) լուսանկարում տեսարան է Սուդանում բողոքի ակցիայից՝ ընդդեմ ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած կառավարության։
Լուսանկարի կենտրոնի երիտասարդն ասմունքում է, իսկ մյուսները լուսավորում են նրան բջջայինների օգնությամբ։ Ժյուրին որոշել է, որ լուսանկարը արտացոլում է երիտասարդության և արվեստի ուժը։ «Շրջակա միջավայր» անվանակարգում 1-ին տեղին է արժանացել Էսթեր Հորվաթի լուսանկարը։ Սպիտակ արջը ձագի հետ «ուսումնասիրում է» սարքավորումները, որ թողել են գերմանական «Բևեռային աստղ» գիտահետազոտական նավի գիտնականները։
Մթնոլորտի, օվկիանոսի, ծովային սառույցների մասին, էկոհամակարգերի և կենսա գեոքիմիայի մասին ստացված տվյալներն ընդգրկվելու են գլոբալ կլիմայական հետազոտությունների մեջ։ «Արդիականության խնդիրները» անվանակարգում հաղթել է ռուս լուսանկարիչ Նիկիտա Տերեշինը։ Նրա լուսանկարն արվել է 2019-ի փետրվարի 18-ին։
«Ոչ մի անձնական բան՝ պատերազմի կցակառույցը» (Nothing Personal - the Back Office of War) նախագծից Տերեշինի լուսանկարում պատկերված է մի ձեռներեց, որը երկու հակատանկային հրթիռ է հանում Աբու Դաբիի IDEX-2019 ռազմական միջազգային ցուցահանդեսի ցուցասրահից ։ «Բնություն» անվանակարգում առաջին տեղն է գրավել Ալեն Շրեդերի լուսանկարը, որտեղ պատկերված է 1 ամսական օրանգուտանգի մարմինը փրկարար թիմի վիրահատական սեղանին՝ Ինդոնեզիա, Սումատրա, ք․ Սուբուլսալամ։
Ձագը մահացել էր իր վիրավոր մոր կողքին հայտնաբերվելուց որոշ ժամանակ անց։ Մայր կապիկը, որին փրկարարները Հոուփ են անվանել, կուրացած էր, կոտրվածք ուներ և 74 հրազենային վնասվածք։ Նրա վրա կարակել են գյուղի բնակիչները, երբ նա միրգ էր ուտում իրենց այգիներից։ «Գլխավոր նորություններ» անվանակարգում 1-ին տեղն է գրավել Ֆարուկ Բատիչի լուսանկարը։ Կադրում ուսանողների և ոստիկանների բախումն է Ալժիրում հակակառավարական ցույցի ժամանակ։
Ցուցարարները պահանջում են 81-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկի հրաժարականը, որը կառավարել է երկիրը 1999-ից ի վեր։ Բուտեֆլիկը հրաժարական է տվել 2019-ի ապրիլին՝ փոխանցելով իշխանությունը ժամանակավոր կառավարությանը, որը վերահսկվում էր զինվորականների կողմից, սակայն, ցույցերը շարունակվել են։ «Սպորտ» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Մարկ Բլինչի լուսանկարը, որն արվել է «Տորոնտո Ռեփթորսի» և «Ֆիլադելֆիա 76»-ի միջև NBA կիսաեզրափակչում բասկետբոլային հանդիպման ժամանակ Տորոնտոյում։
Լուսանկարի վրա երևում է, թե ինչպես է «Տորոնտո Ռեփթորսի» անդամը հաղթական հարվածն անում։ Լուսանկարն արվել է 2019-ի հունիսին։ Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |