«Ռոստելեկոմը» երախտապարտ է բաժանորդներին՝ ընկերությանը սատարելու համար17 ապրիլի 2020 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի արագ տարածման պատճառով՝ արդեն մեկ ամիս է «Ռոստելեկոմ» ընկերությունը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ շուրջօրյա սպասարկելով բաժանորդներին և տրամադրելով բարձրակարգ, որակյալ և հուսալի ծառայություններ: Այս ամբողջ ընթացքում ընկերությունը, հաշվի առնելով ստեղծված պայմաններում հեռավար կրթության և հեռավար աշխատանքի անհրաժեշտությունը, իր բաժանորդներին է տրամադրել մի շարք հնարավորություններ և գործիքներ՝ արդյունավետ աշխատանքի, կրթության կազմակերպման և պարզապես հաճելի ժամանցի համար: Ավելի վաղ, հաշվի առնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ «Ռոստելեկոմը» տեղեկացրել էր, որ հետաձգում է մատուցված ծառայությունների դիմաց վճարումների վերջնաժամկետը: Չնայած այս հանգամանքին՝ ընկերության բազմաթիվ բաժանորդները շարունակում են ժամանակին կատարել բոլոր վճարումները: «Լինելով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը իր պարտքն է համարում՝ որակյալ և հուսալի ծառայություններ մատուցել իր բաժանորդներին, արտակարգ իրավիճակներում՝ առավել ևս: Եվ մենք ուրախ ու երախտապարտ ենք ունենալու հավատարիմ հաճախորդներ, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, իսկ դրա վառ ապացույցը նրանց կողմից մեր մատուցած ծառայություններից ակտիվ օգտվելը, դրական խոսքերն ու պարտաճանաչությունն են: Հուսով ենք, նման դրական վերաբերմունքը օրինակելի կլինի բոլորի համար, և մեր փոխգործակցությունը ավելի արդյունավետ կլինի»,- նշել է «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: «Ռոստելեկոմ» ընկերությունը բարձր է գնահատում բաժանորդների պարտաճանաչությունը և պատրաստակամությունը՝ վճարումները բարեխղճորեն և ժամանակին կատարելու համար: Դրանով նրանք աջակցում են ընկերությանը՝ ապահովելու ընկերության աշխատանքի բնականոն ընթացքը և շարունակականությունը Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |