ԱԺ-ն ընդունել է ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի իրական սեփականատերերին բացահայտող օրինագիծը

ԱԺ-ն ընդունել է ՀԷԿ-երի և ՋԷԿ-երի իրական սեփականատերերին բացահայտող օրինագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է բացահայտել էլեկտրակայանների իրական սեփականատերերի անունները։

Փոփոխություններով նախատեսվում է, որ ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը և բոլոր այն կառույցները, որոնց գործունեությունն անդրադառնում է էլէներգիայի սակագնրի վրա, պետք է լինեն թափանցիկ և հաշվետու։

Մասնավորապես, կհրապարակվի այն սեփականատերերի մասին տեղեկատվությունը, որոնք առնվազն բաժնետոմսերի 10 տոկոս ունեն։

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---