Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը։ Այդ են վկայում ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։

Կորոնավիրուսի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 2 մլն մարդու մոտ, գրում է Deustche Welle-ն։

Վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի 210 երկրում ու տարածքում։ Զոհերի ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ ավելի քան 36,000։ Վարակվել է ավելի քան 700,000 մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կորոնավիրուսից մահվան դեպքերը կարող են հասնել 65,000-ի։

Մահվան ելքով դեպքերի քանակով երկրորդն Իտալիան է, որտեղ 22,700 մարդ է մահացել, դրան հաջորդում է Իսպանիան՝ 19,600 մահ։ Ծանր է վիճակը նաև Ֆրանսիայում, որտեղ մահացել է 18,600 մարդ, և Մեծ Բրիտանիայում, որտեղ մահացել է 14,500 մարդ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իսպանիայում վարակվածների թիվը հասել է 188,000-ի, Իտալիայում՝ 172,000-ի։

Աշխարհում հայտարարված է կորոնավիրուսի պանդեմիա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---