Facebook-ում և Messenger-ում «հոգատար լայք» կավելանա![]() 18 ապրիլի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցում և Messenger հավելվածում «հոգատար լայք» կավելանա։ Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա, իսկ Messenger-ում՝ բաբախող սրտի, գրում է «Վեդոմոստին»։ Նոր էմոցիան կոչված է արագ հոգատարություն կամ կարեկցանք արտահայտելու, ասել է Facebook-ի հավելվածի ղեկավար Ֆիձի Սիմոն։ «Հաշվի առնելով այն ճգնաժամը, որի միջով հիմա անցնում ենք՝ անկասկած, մարդկանց ավելի շատ է կարեկցանք հարկավոր»,- ասել է նա։ Նոր լայքը Facebook-ում կհայտնվի հաջորդ շաբաթ, իսկ Messenger-ի թարմացումը՝ արդեն այժմ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Facebook-ի տեխնիկական հաղորդակցությունների գծով մենեջեր Ալեսանդրու Վոյկան։ Messenger-ում բաբախող սիրտ ընրելու համար հարկավոր է սեղմել և պահել սովորական սրտիկով պատկերը։ 2016-ին Facebook-ը ստանդարտ լայքը փոխարինեց 6 «արձագանքով»․ լայք (բութ մատը դեպի վեր), սիրտ, ծիծաղ և այլ։ Պարբերաբար սոցցանցում 7-րդ «արձագանքն» է հայտնվում՝, օրինակ, ծաղիկ Մայրիկի օրը։ Դեռևս հայտնի չէ, արդյոք հոգատարության լայքը կմնա պանդեմիայի ավարտից հետո՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես մարդիկ կօգտագործեն այն։ ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |