18 ապրիլի 2020 - 11:17 AMT
Արցախի որոշ համայնքներում ազատ տեղաշարժի սահմանափակումները հանվել են

Արցախի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի որոշմամբ, որոշ համայնքներում ազատ տեղաշարժվելու սահմանափակումները հանվել են:

Համաձայն նոր որոշման` Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում սահմանված սահմանափակումները հանվել են:

Ապրիլի 17-ին հաստատված նոր կորոնավիրուսային վարակով բուժաշխատողի (քաղաքացին բնակվում է Ստեփանակերտում) ընտանիքի 7 անդամը մեկուսացվել են և գտնվում են մեկուսացման համար նախատեսված հյուրանոցում: Վերջիններիս մոտ կորոնավիրուսի վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի 7 դեպք, որից երկուսը բուժվել և դուրս են գրվել Քաշաթաղի շրջանային բուժմիավորումից: Բուժհաստատություններում և մեկուսացման համար նախատեսված այլ օբյեկտներում մեկուսացվածների թիվը 21 է: