ՀՀ-ից սկսել են դրամական միջոցներ ուղարկել ՌԴ՝ հարազատներին

ՀՀ-ից սկսել են դրամական միջոցներ ուղարկել ՌԴ՝ հարազատներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված դրամական փոխանցումները կրճատվել են, իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝Հայաստանից, դեպի ՌԴ փոխանցումներն աճել են, գրում է «Իզվեստիան»։

2020-ի մարտին հունվարի համեմատ ՌԴ-ից արտերկիր դրամական փոխանցումները նվազել են 11 տոկոսով, քանի որ միգրանտներից շատերը կորցրել են աշխատանքը Ռուսաստանում։

Արտերկրից դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը պայմանավորված է ՌԴ-ում գտնվող հարազատներին ֆինանսապես օգնելու անհրաժեշտությամբ՝ այդ թվում, ուսանող երեխաներին կամ ՌԴ-ում գտնվող թոշակառու ծնողներին։

Դեպի ՌԴ դրամական փոխանցումների աճը, ընդհանուր առմամբ, մարտին կազմել է 47 տոկոս։

Ղազախստանի և Տաջիկստանի հետ միասին, Հայաստանը հայտնվել է այն երկրների ցանկում, որտեղից ֆիզիկական անձինք առավել շատ դրամական միջոցներ են փոխանցել ՌԴ։

Միաժամանակ, ՀՀ-ն շարունակում է մնալ այն երկրների թվում, ուր մարտին ՌԴ-ից առավել շատ փոխանցումներ են կատարվել։

Պարետատան տարածած հայտարարության համաձայն, Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձի կազմակերպման աշխատանքներ կտանեն ապրիլի 23-ից հետո՝ գործողությունները համադրելով վերադարձողներին կարանտինային ռեժիմում պահելու հնարավորությունների հետ։

Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չարթերային չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---