ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4785-ով18 ապրիլի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4785-ով, 40 մարդ մահացել է, ապաքինվել է 467-ը, տեղեկացրել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերը գրանցվել են 79 շրջանում։ Առավել մեծ քանակով նոր դեպքեր կան Մոսկվայում՝ 2649, ևս 428 դեպք Մերձմոսկովյան շրջանում, 139-ը՝ Սանկտ Պետերբուրգում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այսպիսով, ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36,793-ի։ Աճը մեկ օրում ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 15 տոկոս։ Ընդհանուր առմամբ, մահացել է 313 մարդ, ապաքինվել՝ 3057։ Մոսկվայում նոր հիվանդների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, 18-45 տարեկան մարդիկ են։ Եվս 13,5 տոկոսը՝ 65-ից բարձր, որից 4 տոկոսը՝ 80-ից բարձր։ Իսկ վարակվածների 6,5 տոկոսը երեխաներ են։ Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 150,000-ը։ Այդ են վկայում ԱՄՆ Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալները։Կորոնավիրուսի հարուցիչը հայտնաբերվել է ավելի քան 2 մլն մարդու մոտ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |