ՌԴ-ում գործատուներն աշխատանքի կընդունեն թույլտվություն չունեցող օտարերկրացիների

ՌԴ-ում գործատուներն աշխատանքի կընդունեն թույլտվություն չունեցող օտարերկրացիների

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավրուսի պանդեմիայի պայմաններում գործատուներն աշխատանքի կընդունեն թույլտվություն չունեցող օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Իրենք գործատուները, սակայն, պետք է օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու թույլտվություն ունենան և ապահովեն անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցներով, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման կանգնելու կամ ըստ բնակության վայրի գրանցվելու ժամկետները մարտի 15-ից մինչև հունիսի 15-ը երկարաձգելու մասին։

Մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ արտաքսման որոշումներ չեն կայացվի, նրանք չեն զրկվի փախստականի կարգավիճակից, վիզաները չեն չեղարկվի, նրանք չեն զրկվի նաև կացության իրավունքից կամ նմանատիպ այլ փաստաթղթերից։

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36,793-ի։ Աճը մեկ օրում ապրիլի 18-ի դրությամբ կազմել է 15 տոկոս։ Ընդհանուր առմամբ, մահացել է 313 մարդ, ապաքինվել՝ 3057։

ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների թվում բազմաթիվ են նաև հայաստանցիները: Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված ոմանք նաև կորցրել են աշխատանքը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---