Երուսաղեմի Սբ Հարության տաճարում Սուրբ կրակի իջման արարողությանը հավատացյալներ չեն մասնակցել

Երուսաղեմի Սբ Հարության տաճարում Սուրբ կրակի իջման արարողությանը հավատացյալներ չեն մասնակցել

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Սբ Հարության տաճարում Սուրբ կրակի իջման արարողությունն է կայացել, որին, ըստ ծեսի, մասնակցելու իրավունք ունի նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Հայ և հույն հոգևորականները աղոթել են Սուրբ կրակի իջման համար։

Երուսաղեմի սրբավայրերի պահպանությունը համատեղ իրականացնում են Հույն Ուղղափառ, Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Սուրբ կրակի իջման արարողությանը հավատացյալներ չեն մասնակցել։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հոգևորականներից շատերը բժշկական դիմակներով էին։

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ արարողությանը մասնակցել է 10 հոգևորական. 3 հայ, 3 հույն, 1 ղպտի, 1 ասորի (վերջիններս Սուրբ Երկրում Հայ Առաքելական եկեղեցու հետևակ համայնքներ են և, որպես այդպիսիք, իրավունք ունեն մասնակցելու արարողության որոշ մասերի)։

Սուրբ կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության անձեռակերտ լույսը: Ամեն տարի Զատկի տոնին ընդառաջ կրակն իջնում է Երուսաղեմի և Պաղեստինի պատրիարքի մոմերին ու կանթեղին Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի եկեղեցում:Արարողությանը մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցին. հայ հոգևորականը ուղղափառ հայրապետի հետ մտնում է ժամատուն և առաջինն է հանում կրակն այնտեղից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---