30 հուլիսի 2002 - 18:51 AMT
ՕԳՈՍՏՈՍԻ ԿԵՍԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՈՒՄԲԸ
Օգոստոսի 19-ին Հայաստան կժամանի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խումբը: Այցի հիմնական նպատակը Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի շուրջ դիտարկման անցկացումն է: Դիտարկման արդյունքներով զեկույց կնախապատրաստվի, որը կքննարկվի ԵԽԽՎ սեպտեմբերին կայանալիք նիստի ընթացքում: Այցի ընթացքում դիտարկման խմբի անդամներ, ԵԽԽՎ-ում Հայաստանի գծով զեկուցողներ Իրեն Բելոհորսկը Սլովակիայից եւ Էժի Յասքերնին Լեհաստանից կհանդիպեն Հայաստանի բարձրագույն ղեկավարության, քաղաքական ուժերի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: