Բանգլադեշում 100,000 մարդ, չնայած կարանտինին, մասնակցել է մահմեդական հոգևորականի թաղմանը20 ապրիլի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Բանգլադեշում 100,000-ից ավելի մարդ անտեսել է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման հրահանգն ու Բրահմանբարի շրջանում մասնակցել իսլամական կուսակցության ավագ առաջնորդ Մաուլան Զուբայեր Ահմադ Անսարիի թաղմանը, փոխանցում է CNN-ը։ Հավաքված մարդկանց թիվը հաստատել են նաև երկրի իշխանությունները։ Մահմեդական ուսուցիչ Անսարի թաղման պատճառով Բանգլադեշում ժամանակավորապես չեղարկվել է 5 հոգուց ավելի խմբով աղոթքների արգելքը։ Արդյունքում մարդիկ դուրս են եկել՝ ուղևորվելով Բրահմանբարի շրջան։ Ոստիկանության համար անսպասելի է եղել, որ թաղման հետ կապված մարդկանց նման մեծ հոսք կլինի, արդյունքում իրավապահները չեն կարողացել կառավարել ամբոխին։ Իշխանությունը կարգադրել է շրջանում 2 բարձրաստիճան ոստիկանի պաշտոնից ազատել՝ թաղման գնացող մարդկանց խոչընդոտել չկարողանալու համար։ Բանգլադեշի գյուղերում արդեն խստացվել են կարանտինի կանոնները, հրահանգվել է 14-օրյա մեկուսացման մեջ գտնվել՝ պարզելու համար՝ արդյոք որևէ մեկը վարակվել է բազմամարդ թաղումից հետո։ Ապրիլի 20-ի դրությամբ Բանգլադեշում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2456 է, 91 հոգի մահացել է, 75 պացիենտ առողջացել։ Բանգլադեշի իշխանությւոնները չգիտեն՝ ինչպիսին կլինի վարակի մասշտաբը ապրիլի 18-ի բազմահազարանոց թաղումից հետո։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |