Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել կեղծիքի և լիազորությունները չարաշահելու համար20 ապրիլի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրգործով Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պարզվել է, որ Դիլիջանի ղեկավարը, որը 2005-ից մինչ օրս զբաղեցրել է պաշտոնը, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու լիազորություն և համայնքի գույքը օտարելու իրավունք, առանց համայնքի ավագանուն առաջարկություն անելու, 2013-2016-ին արտադրական կոոպերատիվի նախագահի հետ, որն իր մտերիմն է, կնքել է պայմանագրեր: Դրանցով համայնքի ղեկավարը Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած մոտ 21.205 մ/խ ավազակոպճային խառնուրդն անհատույց տրամադրել է հիշյալ կոոպերատիվին՝ պետության, համայնքի իրավունքներին պատճառելով էական վնաս: Այնուհետև, համայնքի ղեկավարը, 2016-2019թթ., կրկին առանց համայնքի ավագանուն առաջարկություն ներկայացնելու, համայնքին պատկանող TLB-825-RM էքսկավատորը և «ՄԱԶ» բեռնատարը, առանց որևէ փաստաթղթային ձևակերպման, պարբերաբար, անհատույց օգտագործման է տրամադրել է վերոհիշյալ կոոպերատիվի նախագահին: Իսկ երբ իրավապահները բացահայտել են այդ փաստը, համայնքի ղեկավարը հետին թվով կազմել է կեղծ փաստաթուղթ՝ պայմանգիր՝ նշված տեխնիկան կոոպերատիվին վարձակալության հանձնելու վերաբերյալ: Բավարար ապացույցների համակցությամբ՝ Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով) 1-ին մասով և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200=300-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝): Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն |