Կիսադատարկ Երևանում մեկ ամսում 93 ՃՏՊ է եղել․ ՀՀ-ում ՃՏՊ-ները պակասել են

Կիսադատարկ Երևանում մեկ ամսում 93 ՃՏՊ է եղել․ ՀՀ-ում ՃՏՊ-ները պակասել են

PanARMENIAN.Net - Մարտի 16-ից ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարները 117-ով նվազել են, հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ նշելով, որ մահվան դեպքերը նվազել են 2-ով, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացածների թիվը՝ 162-ով։

Փոխոստիկանապետը հայտնել է, որ այդ մեկ ամսում ՀՀ-ում մարմնական վնասվածքով 225 ՃՏՊ է եղել, արդյունքում` 17 մարդ է մահացել, 339-ը ստացել են մարմնական վնասվածք։

Նրա խոսքով՝ 2019-ի նույն ժամանակահատվածում 342 ՃՏՊ է եղել, որտեղ զոհվել է 19 մարդ, 501-ը ստացել են վնասվածքներ։

ՃՏՊ-ներից 93-ը տեղի է ունեցել Երևանում, 1 մարդ զոհվել է, 137-ը՝ վնասվածք ստացել։ Մարզերում 132 վթար է եղել՝ 16 զոհով և 202 վիրավորով։

Մհրյանը հայտնել է նաև, որ տեսանկարահանող սարքերն արձանագրել են 36,689 իրավախախտում, ՀՀ-ում 104 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից։

Արտակարգ դրության պայմաններում առանց վարարոդականի կամ դրանից զրկված վիճակում երթևեկելու համար 22 վարչական գործով նյութեր են պատրաստվել և ուղարկվել նախաքննական մարմին՝ վարորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահացել է 22 մարդ, առողջացել 580 հոգի։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, Ոստիկանությունը հետևում է արտակարգ դրության պայմաններում Պարետատան ցուցումների կատարմանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---