Փոխոստիկանապետ․ Ինքնամեկուսացումը խախտած 26 անձ ենթարկվել է պատասխանատվության20 ապրիլի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ոստիկանության ծառայողների՝ կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, նրանցից 5-ն առողջացել են, 124 ոստիկան ինքնամեկուսացած է, 30-ը՝ մեկուսացված, հայտնել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ հավելելով նաև, որ 20 ոստիկանի թեստը բացասական է եղել։ Անդրադառնալով իրավապահների աշխատանքին՝ Մհրյանը նշել է, որ 37 մեկուսացման վայրում կայուն պահակակակետեր կան, մարզերում ևս հատուկ անցակետեր են տեղադրվել, Ոստիկանությունը հսկողություն է իրականացրել հոգեհանգստի 1606 արարողության ժամանակ՝ Պարետատան սահմանած կարգի պահպանման համար։ Փոխոստիկանապետը հայտնել է, որ 10,269 վարչական արձանագրություն է կազմվել՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը խախտելու պատճառով, 26-ը՝ ինքնամեկուսացումը խախտելու համար։ Ըստ Մհրյանի՝ 10,370 վարչական արձանագրությունից 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում, 3636-ի վարույթը դեռ ընթացքի մեջ են: Մհրյանը հայտնել է, որ ինքնամեկուսացած 2348 անձի հանդեպ հսկողություն է սահմանվել, համապատասխան կարգի չպահպանման պատճառով տնտեսական գործունեություն ծավալող 2165 օբյեկտի աշխատանքը դադարեցվել է, կազմվել է վարչական 82 արձանագրություն։ Մհրյանը նաև հայտնել է՝ 2020-ի մարտին բնակարանային 35 գողություն է եղել, որից 12-ը՝ Երևանում, նախորդ տարի արձանագրվել էր 171 դեպք, որից 108-ը՝ Երևանում։ Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահացել է 22 մարդ, առողջացել 580 հոգի։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |