Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ազատման դիմում է գրել. Կատարվածը «մեդիա վանդալիզմ» է որակել20 ապրիլի 2020 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային հեռուստանըկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ հայտարարելով, որ իր համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և ինքն «անկեղծորեն վրդովված է» գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման «էժանագին քայլից»։ Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին կադրեր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր տեսաուղերձով ուղիղ եթերում խոսել Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման մասին։ Փաշինանն այդ կադրերում պատրաստվում է ելույթին։ Տեղեկություններ էին շրջանառվում, թե կադրերի «արտահոսքը» եղել է Հանրային հեռուստաընկերությունից։ Հանրայինը հերքել էր դրանք՝ նշելով, որ ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը: «Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը»,-հայտարարել է Գրիգորյանը՝ նշելով, որ կիսում է կատարվածի պատասխանատվությունը։ Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Հանրայինը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |