Մխիթարյանը՝ աշխատավարձից հրաժարվելու մասին․Դեռ որոշում չկա, բայց նման խոսակցություն եղել է20 ապրիլի 2020 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաստատել է իտալական մամուլում շրջանառվող լուրերը, որ եթե Իտալիայի ֆուտբոլի առաջնությունն անավարտ մնա կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ակումբի ֆուտբոլիստները կհրաժարվեն 4 ամսվա աշխատավարձից։ Մխիթարյանն այդ մասին ասել է ուկրաինական «Մեծ ֆուտբոլ» հաղորդման եթերում՝ հավելելով, որ դեռևս 100 տոկոսանոց որոշում չկա, բայց նման խոսակցություն եղել է։ «Մենք խոսել ենք ղեկավարության հետ: Դա դեռևս հարյուր տոկոսով չէ, բայց խոսակցություն կա, որ եթե առաջնությունը չշարունակվի, աշխատավարձերից կհրաժարվենք»,-ասել է Մխիթարյանը: Մխիթրայանը նաև խոսել է տան պայմաններում մարզվելու անհրաժեշտության մասին՝ լավ մարզավիճակը պահպանելու համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ Correire Dello Sport-ի՝«Ռոման», որի կազմում այժմ վարձակալությամբ հանդես է գալիս Մխիթարյանը, պատրաստ է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին £15 մլն-ով կամ $18.7 մլն-ով, սակայն լոնդոնյան ակումբը շատ ավելին է ուզում։ Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում, բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ։ Իտալական ակումբը վարձակալել է Մխիթարյանին մինչև խաղաշրջանի ավարտը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |