Ապրիլի 2-ից ի վեր ՀՀ-ում վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ Փողոցները դատարկ չեն մնում

Ապրիլի 2-ից ի վեր ՀՀ-ում վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ Փողոցները դատարկ չեն մնում

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 62-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 2-ից ի վեր։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1401-ի։

Հայաստանում վերջին օրերին մեղմվել են կորոնավիրուսի հետևանքով և Պարետի որոշմամբ առկա սահամնափակումները, որոշ ոլորտներում աշխատանքը կրկին մեկնարկել է։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պատասխանատու այլ անձանց հորդորներին՝ մայրաքաղաքի փողոցները կրկին մարդաշատ են, մարզերում՝ ևս, քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։

Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։

Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը ՀՀ-ում ապրիլի 21-ի դրությամբ 3․2 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․7 է, Թբիլիսիում՝ 4․6։

Վրաստանի ԱՆ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրուսի հաստատված դեպքերը 408-ն են, մահացել է 4 հոգի, իսկ Ադրբեջանում 1436 հաստատված դեպք կա, մահացել է 19 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Երկրում կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---