ԱՄՆ նորընտիր նախագահը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գտնում է Անդրանիկ Թեւանյանը

PanARMENIAN.Net - «Եւ' Թուրքիան, եւ' Հայաստանը լրջորեն հետաքրքրված են հայ-թուրքական սահմանի բացման գործում, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրանից Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ կշահի, քան մերը»,- պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` հայտնել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման հետ մեկտեղ որոշակի անկում է նկատվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում եւ, Թեւանյանի կարծիքով, հայկական լոբբին ավելի պասիվ է դարձել այդ հարցում: «Հաշվի առնելով այդ հանգամանքները` այժմ արդեն կարելի է հաստատ ասել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի ավանդական ելույթի ժամանակ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես արդեն համոզված եմ, որ Օբաման այդ քայլին չի գնա, եւ դա հիմնավորված է նրանով, որ Երեւանի ու Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորման հեռանկարներ ունեն, եւ նա չի ցանկանա ձախողել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գտնում է Անդրանիկ Թեւանյանը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---