Սիրիական Աֆրինում քուրդ բնակչությունը 2 տարում 65.2%-ով նվազել է22 ապրիլի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Քրդերով բնակեցված սիրիական Աֆրին քաղաք Թուրքիայի ներխուժումից հետո քաղաքի քուրդ բնակչությունը կրճատվել է ավելի քան 60%-ով, փոխանցում է Rudaw-ը՝ հղում անելով տեղական իրավապաշտպան խմբի։ Նշվում է, որ հազարավոր բնիկ քրդեր են լքել իրենց բնակավայրը Թուրքիայի ուժերի և սիրիական զինվորականների «Ձիթենու ճյուղ» օպերացիայից հետո, որն իրականացվել է 2018-ի հունվարի 20-ին։ Ըստ աղբյուրի՝ երբ Անկարան վերահսկողություն սահմանեց Աֆրին քաղաքում, տասնյակ հազարավոր քրդեր փախան դեպի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ։ Հետազոտության տվյալների համաձայն՝ Աֆրինում բնիկ քրդերն այժմ կազմում են բնակչության 34.8%-ը, մինչդեռ նախկինում նրանք բնակչության 97%-ն էին։ Այսպիսով, բնակիչների թիվը նվազել է 65.2%-ով։ Աֆրին շրջանում այժմ բնակվում է 298,700 քուրդ և Սիրիայի տարբեր վայերերից տեղահանված մոտ 458,000 հոգի, նույնանուն քաղաքում քրդերի թիվը 53,300 է, իսկ Սիրիայի այլ քաղաքներից տեղահանվածներինը՝ 110,000-ի է հասնում։ ՄԱԿ-ի գնահատականով՝ Աֆրինում բնակվող 150,000 քուրդ է տեղահանվել։ Պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018-ի հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Անկարան կարծում է, որ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) փոխկապակցված են Քրդական աշխատավորական կուսակվության հետ (PKK), որը Թուրքիայի իշխանության հետ զինված պայքարի մեջ է երկրում բնակվող քրդերի քաղաքական և մշակութային իրավունքների համար։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |