2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ոչ մի հանդիպում չի ծրագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն ժխտում է 2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, 2009թ. սկզբին Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ոչ մի հանդիպում չի ծրագրվել:



Երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների պատրաստվող հանդիպման մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Հիշեցնելով, որ առաջին եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25-ին Նյու-Յորքում` դիվանագետը նշել է, որ Թուրքիան ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորում: Այդ իմաստով նման հանդիպումները հաճախ են անցկացվելու, ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---