Կորոնավիրուսի կասկածի դեպքում Երևանում նմուշառում կանեն նաև տանը

Կորոնավիրուսի կասկածի դեպքում Երևանում նմուշառում կանեն նաև տանը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի կասկածի դեպքում նմուշառում կկատարվի նաև տնային պայմաններում: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Ապրիլի 21-ից քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:

Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապօգնության մեքենաներով:

Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, պոլիկլինիկայում նախապես կատարված ռենտգեն հետազոտությամբ հաստատվել է թոքաբորբ, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում։

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1401-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրությւոն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---