Լուկաշենկո. ՌԴ-ն հրաժարվում է հնդկաձավար մատակարարել Բելառուսին21 ապրիլի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ թեև դեռևս խորհրդային տարիներից հնդկաձավարը ստանում էին ՌԴ-ից, այժմ Մոսկվան հրաժարվել է աշխատել Մինսկի հետ։ Նա հանձնարարել է ավելացնել հնդկաձավարի արտադրությունը հանրապետությունում, գրում է ՌԲԿ-ն։ «Տես, որ կարողանանք բավականաչափ քանակ ապահովել, քանի որ ռուսները հրաժարվել են մեզ հետ աշխատել ինչպես ԽՍՀՄ տարիներին, երբ մենք նրանցից ավելի շատ հնդկաձավար էինք գնում»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով Մոգիլյովի շրջանի ղեկավար Լեոնիդ Զայցին։ Ապրիլի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով ժամանակավորապես արգելել է արտահանել հնդկաձավար, բրինձ, սոխ և մի շարք այլ ապրանքներ ԵԱՏՄ երկրներից։ Արգելքը կգործի մինչև հունիսի 30-ը։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |