«Գլորիա» ֆաբրիկայի աշխատողներիրն իրավապահները դուրս են հանել. 3 աշխատակից բերման է ենթարկվել21 ապրիլի 2020 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել են աշխատանքի, սակայն մոտ երկու ժամ անց նրանց ֆաբրիկայից դուրս են հանել ոստիկանության աշխատակիցները, փոխանցում է Aysor.am-ը։ Ֆաբրիկայի պահակակետից նշել են, որ աշխատակիցներն ունեցել են համապատասխան ձևաթուղթ, սակայն իրենց հայտնել են, թե չկա վարչապետի հրաման, որպեսզի իրենց թույլ տան ներս մտնել։ Պահակակետից տեղեկացրել են նաև, որ իրենց տեղեկություններով՝ այդ ընթացքում բերման է ենթարկվել 3 աշխատակից, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։ Ֆեյսբուքյան օգտատերերից Անի Ավետիսյանն իր էջում կադրեր է հրապարակել, որտեղ, ըստ ամենայնի, ընկերության աշխատակիցների բողոքի երթն է։ Օգտատերերը նշում են, որ աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ աշխատանքը վերսկսելու պահանջով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկությունը, նույնիսկ եթե կառավարությունն ապրիլի 20-ից թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա պատճառաբանել էր, թե բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։ Ապրիլի 17-ին ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդրիները։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |