«Հայփոստի» կառավարումն Էռնեկյանից անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը22 ապրիլի 2020 - 10:18 AMT PanARMENIAN.Net - 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Հակոբ Արշակյանը։ «Հայփոստը» գտնվում էր «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ, որը պատկանում է ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։ «Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։ «Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,-ասվում է գրառման մեջ։ 2019-ի աշնանը «Հայփոստ» ընկերությունը հանվել է մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հայտրարվել էր, որ նպատակահարմար է համարվել պահպանել «Հայփոստը» պետության ձեռքում և հետագայում նոր մրցույթ անցկացնել, որին կարող են մասնակցեն ինչպես ներկայիս կառավարիչները, այնպես էլ այլոք, սակայն նոր նախապայմաններ կառաջադրվեն կառավարչին: Այդ մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ «Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին, կամ ներկայիս կառավարիչներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |