Հնդկաստանի ԱԳ նախարար․ Հայաստանին բուժօգնություն կտրամադրենք

Հնդկաստանի ԱԳ նախարար․ Հայաստանին բուժօգնություն կտրամադրենք

PanARMENIAN.Net - Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի և Հայաստանին բժշկական օգնություն տրամադրելու մասին։

«Քննարկվել ենք նույնիսկ կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրների գործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել ՀՀ-ում սովորող հնդիկ ուսանողներին։ Շուտով սպասեք մեր բուժօգնությանը»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Մնացականյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի իշխանություններին առողջապահական և այլ ոլորտներին աջակցելու համար։

«Երկուստեք կարևորվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային գործակցությունը, այդ թվում՝ փոխօգնության, փորձի փոխանակման և քաղաքացիների և հատկապես՝ ուսանողների՝ իրենց հայրենիք անարգել ու ապահով տեղափոխման ուղղությամբ»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերներին և դրա հետևանքով սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի` վերահաստատելով պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թիրախային ոլորտներում և գործնական քայլեր ձեռնարկելու հայ-հնդկական կապերի հետագա աշխուժացման համար:

Մարտի 31-ին Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 68 սանը և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով Հայաստան են փոխադրվել։Մարտին Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ հանդիպմանը, անդրադառնալով կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել է դեղագործության ոլորտում երկու երկրի գործակցության հնարավորությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---