ՀՀ-ում վարակման դեպքերի թիվը շարունակում է աճել՝ մոտենալով ապրիլի սկզբի մակարդակին22 ապրիլի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 72-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 1-ից ի վեր, երբ գրանցվել էր 92 դեպք։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1473-ի։ Ապրիլի 22-ի ցուցանիշը գերազանցել է նախորդ օրվանը, երբ վարակակիրների թիվն ավելացել էր 62-ով։ Ապրիլի 1-ին ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի պիկն էր՝ 92 դեպք։ Դրանից հետո օրական կտրվածքով հաստատված դեպքերի թիվը սկսել էր նվազել՝ առանձին օրերի հասնելով 11-ի (ապրիլի 5-ին) կամ, օրինակ, 16-ի (ապրիլի 9-ին), և հազվադեպ անցնելով 40-ի սահմանը։ Ամսի 5-19-ն ամենաբարձր թիվը 48-ն էր։ Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 633 է, մահացել է 24 հոգի։ Վերջին օրերին ՀՀ-ում մարդիկ ավելի շատ են սկսել փողոց դուրս գալ։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պատասխանատու այլ անձանց հորդորներին՝ թե մարզերում, թե մայրաքաղաքի փողոցները կրկին հարաբերականորեն մարդաշատ են՝ քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։ Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։ Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը Երևանում ապրիլի 22-ի դրությամբ 3․1 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․7 է, Թբիլիսիում՝ 4․6։ Ընդ որում, ամենաբարձր ցուցանիշը ՀՀ մայրաքաղաքում եղել է ապրիլի 4-5-ին՝ վարակվածության ամենաբարձր թվերը հրապարակելուց հետո։ Ցուցիչն այդ օրերին 4․2 էր կազմել։ Սակայն վերջին 10 օրում այն երբեք 3․4 միավորից ավելի չի եղել՝ չհաշված ապրիլի 19-ի կիրակին։ Վրաստանի ԱՆ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրուսի հաստատված դեպքերը 411-ն են, մահացել է 5 հոգի, իսկ Ադրբեջանում 1480 հաստատված դեպք կա, մահացել է 20 մարդ։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ազատություն»․ՀՀ–ն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում |